ՄիջազգայինՔաղաքական

Պեսկով. «Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան, բայց մենք ստիպւած ենք եւ պէտք է միջոցներ ձեռնարկենք մեր օրինական շահերն ապահովելու համար, յայտարարել է ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովը Գերմանիայի պաշտպանութեան նախարարութեան ղեկավարի յայտարարութեան մասին, հաղորդում է Tert.am-ը:

«Նման ռազմատենչ հռետորաբանութիւնն աւելի ու աւելի յաճախ է լսւում եւրոպական մայրաքաղաքներից», -ընդգծել է Պեսկովը։

Յիշեցնենք, որ Գերմանիայի պաշտպանութեան նախարար Բորիս Պիստորիուսը յայտարարել է, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմը կարող է սկսւել մինչեւ 2029 թւականը:

Related Articles

Back to top button