Ստեփան Դանիէլեան. «Սերժ Թանկեանը մինչեւ յունիս ունի հնարաւորութիւն ուղղել իր սխալը»

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը գրում է.
«Սերժ Թանկեանը Հայաստանում ունի, կամ՝ ունէր, բազմաթիւ երկրպագուներ, յատկապէս երիտասարդների շրջանում: Երիտասարդներից շատերի համար նա կուռք է, կամ՝ կուռք էր, նրանով հպարտանում էին։
Սերժը նաեւ շատ մեծ գործ է արել Ցեղասպանութեան ճանաչման համար, դա չպէտք է ուրանանք, վստահ եմ, որ դա անկեղծ է արել:
2018-ին, շատերի նման, նա սխալւել է, ցանկացել էր փոփոխութիւններ, եւ իր հեղինակութեամբ ազդեցութիւն է ունեցել այդ գործում: Շատ երիտասարդներ նրան հաւատացել են, կամ՝ վստահել են: Յոյս ունեմ, որ դա իր համոզմունքն էր, այլ ոչ թէ ոմանք նրան յուշել են դա անել:
Նաեւ, նրա ջանքերով, իշխանութեան եկած Արհաւիրքը ցանկանում է Յունիսի 7-ին վերարտադրւել եւ վերջնականապէս պետականօրէն ուրանել 1915-ի Ցեղասպանութիւնը, որի ճանաչման համար ինքը մեծ գործ է արել:
Ցանկացած մարդ կարող է սխալւել, Թանկեանը նոյնպէս կարող է սխալւել, բայց երբ ժամանակն է գալիս, սխալն ուղղում են:
Սերժ Թանկեանը մինչեւ յունիս ունի հնարաւորութիւն ուղղել իր սխալը եւ, հրապարակայնօրէն ընդունել իր սխալը եւ, կոչ անել, որ ժամանակն է եկել ուղղել սխալը: Հակառակ դէպքում, յունիսից յետոյ, ինքն այլեւս այդ հնարաւորութիւնը չի ունենալու եւ պէտք է ապրի իր ինքնութիւնն ուրացողի գիտակցութեամբ»։



