Վլադիմիր Մարտիրոսեան. «Փաշինեանն իր երկու գրառումով նախանշեց Վեհարանի վրայ յարձակւելու պլանը»

«ԱԼԻՔ» – «Վերջին համարեա բոլոր մտքերս ու գրառումներս այստեղ աւարտում եմ ՎԵՐՋՆԱԽԱՂ բառով: Դա պատահական չեմ անում, որովհետեւ տեսնում եմ, որ Վեհարանի գրաւման այս օպերացիան իր ողջ իմաստով ու քաղաքական փիլիսոփայութեամբ վերջնախաղային է եւ այլ պատնէշ ու գիծ այլեւս չի լինելու»: Ֆէյսբուքեան իր էջում գրել է քաղաքագէտ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսեանը՝ անդրադառնաով վեհարանի վրայ յարձակւելու՝ Փաշինեանի մտադրութեանը:
«Վերջնախաղ է, որովհետեւ կընկնի Վեհարանը, կընկնի Հայաստանը: Փաշինեանը այսօր երկու գրառումներով նախանշեց Վեհարանի գրաւման պլանը: Սա իրեն պէտք է հասկանալու համար մեծ ծրագրի աւարտման գործադրման ռեսուրս ունի՞, թէ ոչ: Նրան անհրաժեշտ է վերացնել վերջին պաշտպանական գիծը:
Ուշադիր սպասում եմ Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցութիւնների, շարժումների, քաղաքական եւ քաղաքացիական միաւորումների, հոսանքների, նախաձեռնութիւնների, կարծիքի առաջատարների, զանազան իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող ՀԿ-ների եւ առհասարակ հակաիշխանական եւ ընդդիմադիր դիրքաւորում ունեցողների, ոչ թէ գնահատականին Փաշինեանի կոնկրետ գործողութեանը Վեհարանի դէմ, որի առաջնորդութիւնը, տեղն ու ձեւը յստակ նա արդէն նշել է, այլ կոնկրետ հակաքայլին եւ հողի վրայ դիմադրութեանը՝ տեղով, ձեւով եւ առաջնորդութիւններով:
Յիշեցնեմ, Փաշինեանը 2021-ի ընտրութիւնները յաղթեց ոչ թէ ընտրութիւնների օրը, այլ երբ կարողացաւ մտնել եռաբլուր:
Վեհափառին հեռացնելու հանրային նեռւն ու դիմադրութեան պոտենցիալն է ստուգում: Դրա յաջողումը անիմաստ է դարձնելու վերը նշւած բոլոր քաղաքական իմաստ, նշանակութիւն եւ յատկապէս յաւակնութիւններ ունեցող կուսակցութիւնների, շարժումների, նախաձեռնութիւնների, անձանց առհասարակ քաղաքական իմաստն ու գոյութիւնը:
Կայ երկու սցենար
1. Վեհափառը մնում է Վեհարանում եւ դուք դա վերածում էք Փաշինեանի ֆիասկոի եւ հեռացման գործընթացի:
2. Փաշինեանի մարտահրաւէրը չէք ընդունում եւ նա դա հասկանալով անում է այն, ինչ պատրաստւում է անել:
Յաջորդիւ նոյնը անելու է բոլորի հետ եւ այդ ժամ ոչ ոք չի լինի, որ միւսի մէջքը պահի: Յարձակումը պէտք է ընդունել հայելային, միայն այդ ժամանակ նա կը նահանջի: Հակայարձակումն այդ ժամանակ արդէն կը դառնայ անխուսափելի:
Յ. Գ. – Ինչպէս մտաւ Եռաբլուր եւ յաղթեց ընտրութիւնները, այնպէս կը մտնի Վեհարան եւ կը վերացնի այն Հայաստանը, որը դեռ կայ, բայց մազից է կախւած»,- գրել է նա: