Արման Թաթոյեան. «Վարչապետի պաշտօնը չարաշահող ՔՊ ղեկավարը բախում է հրահրում»

«ԱԼԻՔ» – «Վարչապետի պաշտօնը բացայայտ չարաշահող ՔՊ կուսակցութեան ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնյայտօրէն բախում է հրահրում»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը։
Նա, մասնաւորապէս, նշել է. «Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնէական արարքների եւ դրանց հետեւանքների համար պատասխանատւութիւնը:
Ու քանի որ միայնակ չի կարողանայ իրականացնել իր ապօրինի մտադրութիւնները, հաւաքագրում է «համախոհներ» եւ յետոյ նրանց վրայ էլ գցելու է մեղքն ու պատասխանատւութիւնը:
Նրա հետ ամէն ինչ պարզ է:
Այս ամէնը պէտք է գիտակցեն իրաւապահ ու պետական միւս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրութիւնների իրագործման համար»: