Հայաստան - Արցախ
Մեր գերեվարւած լեռներն յիշելիս
«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 11-ը՝ Լեռների միջազգային օրն է:
Լուսանկարում Գոմշասարն է, Արցախ աշխարհի Մռաւի լեռնաշղթայի բարձրագոյն լեռը (3724 մ.):
Մեծ Մասիսից (5165 մ.), Սիփանից (4434 մ.), Արագածից (4090 մ.), Փոքր Մասիսից (3925մ.) եւ Կապուտջուղից (3905 մ.) յետոյ, Գոմշասարը ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ 6-րդ բարձր գագաթն է:
Թէեւ գիտենք, որ ՀՀ գործող իշխանութիւններին այս փաստը բնաւ էլ դուր չի գայ, այդուհանդերձ՝ յիշեցման կարգով. Արարատը, Սիփանը, Մռաւը, Թոնդրակը, Նեմրութը… գտնւում են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ, սակայն, հանգամանքների բերումով, ժամանակաւորապէս գերեվարւած են թշնամու կողմից: