Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մովսէս Յակոբեան. «Յաջորդը լինելու է Հայաստանը. շատ չի ուշանալու»

ՀՀ ԶՈւ գլխաւոր շտաբի նախկին պետ, նախկին գլխաւոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսէս Յակոբեանը «168.am»-ի հետ զրոյցում անդրադառնալով Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ցեղասպան քաղաքականութեանը՝ դիտել տւեց, որ երկու տարի անընդմէջ ասել է՝ ՀՀ վարած քաղաքականութիւնը բերելու է սրան:

«Յաջորդը լինելու է Հայաստանը. շատ չի ուշանալու»,- ցաւով արձանագրեց ռազմական գործիչը:

Հարցին՝ արդեօք այս պահին մեր բանակը, Պաշտպանութեան նախարարութիւնն անելիք չունի՞, նա պատասխանեց. «Ես դուրս եմ բանակից. ես չգիտեմ՝ բանակի վիճակն ինչպիսին է եւ ինչ ունակութիւններ ունի»:

Իրավիճակից ելքերի, իշխանափոխութեան պարագայում հնարաւոր բեկում մտցնելու մասին մեր միւս հարցադրումներին ի պատասխան՝ Մովսէս Յակոբեանը վստահեցրեց. «Ամէն ինչ հնարաւոր է, եթէ ճիշտ աշխատես»:

Related Articles

Back to top button