ՄիջազգայինՔաղաքական
ՀԱՄԱՍ-ի Քաղբիւրոյի ղեկավար է նշանակւել Եահեա Սինւարը

«ԱԼԻՔ» – Իսլամական դիմադրութեան ՀԱՄԱՍ շարժման քաղբիւրոյի ղեկավարի պաշտօնում Իսմայիլ Հանիէին կը փոխարինի Գազայի հատւածում շարժման ղեկավար Եահեա Սինւարը:
Սիւարը համարւում է 2023 թւականի հոկտեմբերի 7-ին Իսրայէլի վրայ յարձակման գլխաւոր կազմակերպիչներից մէկը:
Նա զբաղեցրել է շարժման քաղբիւրոյի ղեկավարի պաշտօնն այն ֆոնին, երբ Իրանը պատրաստւում է հարւածել Իսրայէլին՝ ի պատասխան Իսմայիլ Հանիէի սպանութեան:
Յիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիէն զոհւել էր Թեհրանում, յուլիսի 31-ի գիշերը՝ Իսրայէլի իրագործած ահաբեկչական յարձակման արդիւնքում: