ԻրանՄիջազգայինՔաղաքական
ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան. «Հարաւային Կովկասն Իրանի զօնն է. անհրաժեշտութեան դէպքում՝ մեր ուժերն են խօսելու այնտեղ»

Իրանի փորձառու դիւանագէտ Սէյէդ Ալի Սաղայիանը, անդրադարձել է Կովկասում ԱՄՆ-ի ծրագրերին, եւ յայտարարել, որ Թեհրանը թոյլ չի տայ դրանց իրականացումը. գրում է «Թաբնաք»-ը:
«Կովկասը մեր տարածաշրջանում է։ Մենք ունենք այնպիսի ընդհանուր սահման, որը ոչ մէկը չունի։ Եթէ որեւէ անվտանգային զարգացում տեղի ունենայ, ապա մեր ուժերը կը լինեն առաջինը, որ կը լինեն տարածաշրջանում։ Մենք դա պաշտօնապէս յայտարարել ենք, յստակ եւ վճռական ուղերձներով»,- յայտարարել է բարձրաստիճան դիւանագէտը։
Սաղայիանի յայտարարութիւնը հնչել է Կովկասում ԱՄՆ-ի ներկայութեան եւ տարածաշրջանային նախագծերի շուրջ Իրանի դիրքորոշման վերաբերեալ քննարկումների համատեքստում։



