Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ-ում թէժ նիստ է ընթացել. Քննարկւել են Կենտրոնական Ընտրական յանձնաժողով (ԿԸՅ) դիմելու հարցը

Մինչ Դոգ-Մարութեան-Թեւանեան «բանակցութիւններ» էին գնում, ՔՊ-ում թէժ նիստ էր ընթանում։

Մի քանի ժամ տեւած քննարկումից յետոյ ՔՊ-ականները որոշել են դիմել ԿԸՅ վերահաշւարկ իրականացնելու նպատակով. յոյս ունեն, որ իրենց ձայները մի քանի հարիւրով կաւելանան,- յայտնում է «Armlur.am»-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչութեան նիստն սեպտեմբերի 18-ին թէժ է անցել։ Մի քանի ժամ տեւած քննարկման ընթացքում վարչութեան նիստի ժամանակ փորձել են հասկանալ՝ ինչպէս անել, որպէսզի հնարաւոր լինի ապահովել անհրաժեշտ ձայներ Տիգրան Աւինեանի համար։

Մենք տեղեկացանք, որ նիստի ժամանակ քննարկել են դիմել ԿԸՅ՝ մի քանի ընտրատեղամասում վերահաշւարկ իրականացնելու նպատակով։ Նրանք յոյս ունեն, որ այդպէս իրենց ուժի ձայները մի քանի հարիւրով կաւելանան եւ առաջ կանցնեն»,- գրում է կայքը։

Related Articles

Back to top button