Արամ Գաբրէլեանով. «Կրեմլում զարմացած են, որ Փաշինեանը չի կարողացել 50 տոկոսից աւելի հաւաքել»
Ռուսաստանաբնակ յայտնի հայ մեդիամենեջեր Արամ Գաբրէլեանովը «Ֆէյսբուք»-եան էջում գրում է.
«Պատմում եմ այն, ինչ գիտեմ․ Կրեմլում զարմացած են, որ Փաշինեանը չի կարողացել 50 տոկոսից աւելի հաւաքել։
Կրեմլի այն թեւը, որը երկրի ղեկավարութեանը համոզում էր, թէ Փաշինեանը դեռ շատ ուժեղ է, խայտառակւած է։ Ռուս ուժայինները գոհ են։
Փաշինեանի թիմը շոկի մէջ է, շատերը համոզւած են, որ Նիկոլն իր անձնական փրկութեան խաղն է տանում, եւ ինչ-որ բան լինելու դէպքում կը փրկի իր կաշին՝ թքելով թիմի վրայ։
Ընտրական յանձնաժողովի ղեկավարը կեղծել է առաւելագոյնը, բայց Աւինեանին լկտիաբար յաղթանակ տալ չի համարձակւել։ Վահագնը իր շրջապատում յայտարարել է՝ յետոյ բանտ նստել չեմ պատրաստւում։ Նա կը փախչի Կանադա, իսկ ես տեղ չունեմ։
Ռուս վերլուծաբանները Կրեմլում զեկուցել են, որ Փաշինեանի ակտիւի առաւելագոյն թիւը, ովքեր պատրաստ են նրա յետեւից դուրս գալ Երեւանի փողոցներ, մէկուկէսից 2 հազար մարդ է։
Ինչպէս նշում են ռուսական յատուկ ծառայութիւնները, հակափաշինեանական հայրենասէր ընդդիմութիւնը պատրաստ է փողոց դուրս բերել աւելի քան 50 հազար մարդու»։
«Yerkir.am»