ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Իրանը արձագանգել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի վերաբերեալ համաձայնութեանը

«ԱԼԻՔ»- Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի վերաբերեալ համաձայնութիւնը: Այս մասին է յայտնել ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Նա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան պայմանագրի պայմանների շուրջ համաձայնութիւնը համարել է անհրաժեշտ եւ կարեւոր քայլ Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան հաստատման ուղղութեամբ։