«Նոռուզի միջազգային տօնակատարութիւններ»-ի հանդիսաւոր բացումն Ազադի հրապարակում

«ԱԼԻՔ» – Ուրբաթ՝ մարտի 14-ին, Թեհրանի Ազադի հրապարակում՝ Մշակոյթի եւ Իսլ. առաջնորդութեան նախարար Սէյէդ Աբաս Սալեհիի, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի, մշակութային ժառանգութեան եւ զբօսաշրջութեան նախարար Սէյէդ Ռէզա Սալեհի Ամիրիի ներկայութեամբ, եւ տարբեր երկրների դեսպանների մասնակցութեամբ տեղի ունեցաւ «Նոռուզի միջազգային տօնակատարութեան» շքեղ հանդիսութիւնը:
Հանդիսութեան ընթացքում Նոռուզը տօնող երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Բահրէյնի, Բանգլադէշի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Պակիստանի, Իրաքի, Հնդկաստանի, Աֆղանստանի եւ Ղրղզստանի դրօշները ցուցադրւել են ժամանակակից Իրանի ճարտարապետութեան գլուխործոցներից՝ Ազադի աշտարակի վրայ։
Կազմակերպիչների խօսքով միջոցառումը խորհրդանշում էր Նոռուզի միաւորող ոգին տարբեր մշակոյթների միջեւ: