ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչին յայտարարել է, որ տարածաշրջանային խնդիրները պէտք է խաղաղ ճանապարհով լուծւեն
«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպումը, Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցութեամբ:
Հանդիպումն անցել է առանց Վրաստանի ԱԳ նախարարի մասնակցութեան:
Ինչպէս հաղորդում են լրատւամիջոցները՝ մասնակիցները ցոյց են տւել իրենց պատրաստակամութիւնը՝ բանակցելու եւ համակարգելու գործողութիւնները Կովկասեան տարածաշրջանի խնդիրների շուրջ։
«Մենք պէտք է զգոյշ լինենք, որ տարածաշրջանային խնդիրները լուծւեն խաղաղ ճանապարհով, եւ տարածաշրջանում անվտանգութեան ու քաղաքական պայմանաւորւածութիւնները խաղաղութիւն եւ կայունութիւն բերեն տարածաշրջանին»,- հանդիպման մեկնարկին յայտարարել է մեր երկրի ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին: