Ռեզայի. Հորմոզի նեղուցը կը մնայ փակ

Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Մոհսէն Ռեզային յայտարարել է, որ Հորմոզի նեղուցը ներկայումս «լիովին փակ է»՝ հերքելով ԱՄՆ-ի պնդումները, թէ նեղուցը բաց է նաւագնացութեան համար։
Ռեզային, կիրակի երեկոյեան իրանական հեռուստատեսութեան յատուկ հաղորդման ընթացքում, նշել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման փաստաթղթից ԱՄՆ-ի դուրս գալուց յետոյ Իրանը որդեգրել է պատերազմի եւ բանակցութիւնների վերաբերեալ նոր ռազմավարութիւն։
Նրա խօսքով՝ մինչեւ պատերազմը Հորմոզի նեղուցով օրական անցնում էին միլիոնաւոր բարել նաւթ եւ մեծ թւով առեւտրային նաւեր, մինչդեռ այժմ նեղուցով անցնում են միայն սահմանափակ թւով նաւեր։ Ռեզային նաեւ յայտարարել է, որ Իրանը կը ստեղծի նեղուցից դուրս՝ տարածւող «արգելւած գօտի», եւ այնտեղից սահմանափակւած կամ խախտում կատարող նաւերը կը ներառւեն պատժամիջոցների ցանկում։
Ռեզային ընդգծել է, որ Իրանը պատրաստ է դիւանագիտական գործընթացին, սակայն Հորմոզի նեղուցի բացման շուրջ որեւէ պարտաւորութիւն կը ստանձնի միայն այն դէպքում, երբ ԱՄՆ-ը հրաժարւի սպառնալիքներից եւ յարձակումներից։
Նա նաեւ յայտարարել է, որ Իրանը նաւթը շարունակում է վաճառել եւ ստանում է դրա դիմաց վճարումները։



