ԻրանՄիջազգայինՔաղաքական

Գրոսսի. «Ոչ մի ապացոյց կամ տեղեկութիւն չունեմ, որ Իրանը ատոմական զէնք է արտադրում»

«ԱԼԻՔ» – ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսեայ նիստից յետոյ, Ատոմական էներգիայի միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսին ասուլիսի ընթացքում ասել է. «Ես ոչ մի ապացոյց կամ տեղեկութիւն չունեմ, որ Իրանը ատոմական զէնք է արտադրում»:

ԻՍՆԱ-ի համաձայն՝ Գրոսսին ընդգծել է, որ յոյս ունի Իրանը առաւել համագործակցութիւն դրսեւորի կազմակերպութեան հետ եւ ասել է, որ համոզւած է, որ Իրանի հետ Ատոմական կազմակերպութեան հարցերը կարգաւորւեն երկկողմ տարբերակով:

Իրան մեկնելու եւ Իրանի պաշտօնեաների հետ զրուցելու առումով Գրոսսին նշել է. «Յուսամ ինչքան շուտ առիթ ընձեռնւի դէմ առ դէմ հանդիպման համար»: Իպատասխան Իրանում ուրանի հարստացման մակարդակի մասին հնչած հարցին, Գրոսսին ընդգծել է. «Ես ոչ մի տեղեկութիւն չունեմ Իրանի միջոցով ատոմական զէնքի պատրաստման մասին: Իրանը միակ երկիրն է, որը չունի ատոմական զէնք, եւ հարստացնում է ուրանը մինչեւ 60 տոկոս եւ ունի 60 տոկոս հարստացւած ուրանի պաշար»։

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնն ասել է. «Մենք պէտք է շատ լուրջ վերաբերւենք միջուկային առաջընթացի մասին Իրանի պաշտօնեաների յայտարարութիւններին, յատկապէս այն, ինչ ասում են պետական ​​պաշտօնեաները»։

Related Articles

Back to top button