Թրամփը պնդում է, որ լրատւամիջոցները խեղաթիւրում են հարցումների արդիւնքները

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ ամերիկեան լրատւամիջոցները խեղաթիւրում են հասարակական կարծիքի հարցումների արդինքները։
«Մենք մեր երկրում այլեւս ազատ եւ արդար մամուլ չունենք։ Մենք ունենք մամուլ, որը վատ պատմութիւններ է գրում եւ մանիպուլիացիաներ է անում հարցումների միջոցով։ Նա վարկաբեկւած է եւ կոռումպացւած։ Տխուր է»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։
Յիշեցնենք, որ ապրիլի 27-ին հրապարակւած ABC-ի եւ Washington Post-Ipsos-ի համատեղ հարցման համաձայն՝ Թրամփը 80 տարւայ ընթացքում 100 օր պաշտօնավարելուց յետոյ ունի ամենացածր հաւանութեան վարկանիշը։ Ամերիկացիների 55%-ը նշել է, որ դժգոհ է Թրամփի գործունէութիւնից որպէս նախագահ, մինչդեռ 39%-ը դրական է գնահատել նրա գործունէութիւնը որպէս պետութեան ղեկավար։ 2017 թւականին Թրամփը նոյնպէս ռեկորդային ցածր վարկանիշ ունէր պաշտօնավարման 100 օրից յետոյ։