Վիգէն Յակոբեան. «80% դէպքերում ուժի սպառնալիքը յեղափոխականների համար բերում էր էֆեկտիւ արդիւնքի»
Հայաստանում իշխանափոխութիւն՝ փողոցայի՞ն պայքարով, թէ՞ քաղաքական ընթացակարգային գործընթացով։ Հնարաւո՞ր է նաեւ իշխանափոխութեան հիբրիդային տարբերակը։ «Panorama-հարցազրոյց»-ի տաղաւարում վերոնշեալ հարցերի շուրջ իր կարծիքը յայտնեց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Հիմա խօսւում է, որ եթէ նոյնիսկ յեղափոխութիւններ են լինում, թաւշեայ կը կոչւի, կամ ոչ թաւշեայ, աւելի կոշտ ինչպէս եղաւ Մայդանում, բայց աւելի շատ մարդիկ խօսում են հիբրիդային տարբերակի մասին։ Այսինքն, ամէն ինչ կարող է լինել թաւշեայ եղանակով, բայց ինչ որ մի պահի վերափոխւում է մի այլ ձեւի։
– Իւրաքանչիւր թաւշեայ յեղափոխութեան իմաստն այն է, որ այնպիսի իրավիճակ ստեղծես փողոցում, որպէսզի այն ընկալւի որպէս երկիշխանութիւն եւ ուժայինների մի հատւածին բերի քո կողմը, իսկ ուժայինների մի հատւածը եւ ընդհանրապէս հասարակութեան հիմնական հատւածն ընկալում է, երբ զգում է ուժը։ Ուժը բացարձակապէս չի նշանակում որ պէտք է շէնք գրաւես, ջարդես-փշրես։ 80% դէպքերում ուժի սպառնալիքը յեղափոխականների համար բերում էր էֆեկտիւ արդիւնքի։
– Հայաստանում ամենագլխաւոր խնդիրներից մէկն այն է, որ այն ինչը կոչւում է Էլիտա՝ ինժեներական, գիատական… Ես չեմ խօսում ռազմական էլիտայի մասին, որովհետեւ 2020 թւականից յետոյ այն գոյութիւն չունի՝ իրադարձութիւնների եւ վարքագծերի յայտնի պատճառներով։ Ընդհանրապէս՝ պարտւած բանակի գեներալիտետը չի կարող էլիտա համարւել։ Էլիտայի բացարձակապէս իմպոտենտութիւնն է։ Այսինքը մարդիկ որոնք իրենց ներկայացնում են որպէս ազգի սերուցք, բացարձակապէս վախկոտ են, կամազուրկ եւ որեւէ դիրքորոշում չեն յայտնում՝ թաքնւելով «Ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում» ունիւերսալ բանաձեւի տակ։
– Ես յոյս ունեմ, որ այս ամառւայ շրջանում այն տնային աշխատանքը, որ կատարւում է, ուղղւած է նաեւ նրան, որ աշնանը համադրութիւն լինի նաեւ հոգեւորի, որը կայ, շատ ուժեղ է այս շարժման մէջ՝ նաեւ արժէհամակարգային առումով որպէս այլընտրանք եւ քաղաքականի։
– Սա բարդ է, քանի որ պէտք է գտնել մարդկանց, որոնք որեւէ կլիշեների տակ չեն յայտնւում՝ նախկիններ, ներկաներ, թալանչիներ, ոչ թալանչիներ… Այսինքը մարդիկ, որոնք ընկալելի են հասարակութեան համար։ Այսինքը, պէտք է լինի ուժեղ հոգեւորը, որը համարդւի ուժեղ, գոնէ շատ թէ քիչ ընկալելի քաղաքականի հետ։