ՄիջազգայինՔաղաքական
Թուրքիայում տեղի է ունեցել ադրբեջանական գազի Սիրիա մատակարարելու պաշտօնական մեկնարկի արարողութիւնը

«ԱԼԻՔ» – Թուրքիայի Քիլիս քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի մատակարարման մեկնարկին նւիրւած արարողութիւն։ Հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Միջոցառմանը մասնակցել են կառավարական պատւիրակութիւններ եւ պաշտօնատար անձինք Ադրբեջանից, Թուրքիայից, Սիրիայից եւ Կատարից:
Նախագծի առաջին փուլում նախատեսւում է տարեկան Սիրիա արտահանել 1,2 միլիարդ խորանարդ մետր գազ։