ՄիջազգայինՔաղաքական

Մոդին սպառնում է Պակիստանին հրթիռային հարւածներով՝ նոր ահաբեկչական յարձակման դէպքում

«ԱԼԻՔ» – Հնդկաստանի վրայ Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական յարձակմանը վճռական պատասխան կը տրւի՝ օգտագործելով BrahMos թեւաւոր հրթիռները, որոնք արտադրւում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկութեան կողմից: Այս մասին ըստ Hindustan Times-ի՝ յայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Այժմ BrahMos հրթիռները կարտադրւեն Լաքնաուում: Եթէ Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադէշում արտադրւած հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելոյթ ունենալով Վարանասիում։

Նա ընդգծել է, որ Պակիստանում BrahMos-ի մասին միայն յիշատակումը մարդկանց գիշերը արթուն է պահում: Ուտար Պրադէշից արձակւած հրթիռները կը հարւածեն ահաբեկիչներին նոր յարձակման դէպքում:

Հնդկաստանի վարչապետը նաեւ նշել է, որ համաշխարհային հանրութիւնն արդէն տեսել է հնդկական պաշտպանական համակարգերի արդիւնաւէտութիւնը «Սինդուր» գործողութեան ընթացքում՝ ընդգծելով հակաօդային պաշտպանութեան համակարգերը, հրթիռները եւ անօդաչու թռչող սարքերը որպէս Հնդկաստանի ինքնաբաւութեան ուղղութեամբ ուժի ապացոյց։

Related Articles

Back to top button