Թրամփը շնորհաւորել է պահպանողականներին Գերմանիայի ընտրութիւններում յաղթանակի կապակցութեամբ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհաւորել է պահպանողական Քրիստոնեայ-դեմոկրատական եւ Քրիստոնեայ-սոցիալական միութիւնների (CDU/CSU) դաշինքին՝ Բունդեսթագի արտահերթ ընտրութիւններում տարած յաղթանակի կապակցութեամբ եւ յայտարարել, որ գերմանացիները հոգնել են ողջամտութիւնից զուրկ քաղաքականութիւնից։ Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
«Պահպանողական կուսակցութիւնը, կարծես, յաղթել է խոշոր եւ երկար սպասւած ընտրութիւններում: Ինչպէս ԱՄՆ-ում, Գերմանիայի ժողովուրդը հոգնել է ողջամտութիւնից զուրկ օրակարգից, յատկապէս նրանից, ինչ վերաբերում է էներգետիկային եւ ներգաղթին, որը տարիներ շարունակ գերակշռում է [այնտեղ]»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։ Ըստ նրա, սա «հրաշալի օր է Գերմանիայի եւ Միացեալ Նահանգների համար»: «Շնորհաւորում եմ բոլորին՝ առջեւում դեռ շատ յաղթանակներ կան»,- ամփոփել է Թրամփը։