ՄիջազգայինՔաղաքական
Հռոմի Պապը շնչառական նոպայից յետոյ գիշերը հանգիստ է անցկացրել

«ԱԼԻՔ» – Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երկկողմանի թոքաբորբի ֆոնին շնչառական նոպայից յետոյ գիշերը հանգիստ է անցկացրել հիւանդանոցում։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայութեան հաղորդման համաձայն, պոնտիֆիկոսը հանգիստ է քնել։
Սակայն չի նշւում, որ նա վեր է կացել եւ նախաճաշել, ինչպէս դա եղել է հոսպիտալացման առաջին օրերին։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
88-ամեայ պոնտիֆիկոսի վիճակի վատթարացման մասին յայտնի է դարձել շաբաթ երեկոյեան։ Ի թիւս այլ միջոցառումների, նրան արեան փոխներարկում են արել։ Բժշկական կանխատեսումը «զուսպ» է, «Հռոմի Պապի կեանքը մնում է վտանգի տակ»,- ասւում է մամուլի ծառայութեան հաղորդման մէջ։