ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆ | Իրանի դէմ պանթուրքիստական նոր սադրանք է սաղմնաւորւում

Աֆղանստանի ղըզլբաշներն են Շուշիի պատմական տէրերը

«ԱԼԻՔ»-Բաքւի բռնապետի քարոզչամեքենան նոր գրոհի է անցել արցախահայութեան դէմ: Բաքւի լրատւամիջոցները միասնաբար սկսել են տեսախցիկն ուղղել դէպի այն աֆղանները, ովքեր չգիտես ինչու միանագմից սկսել են յիշել իրենց պապերի «նախկին բնօրրանի՝ Ղարաբաղի» մասին:

Բաքւի քարոզչամեքենան պատմութիւնը կեղծող նոր հաղորդաշարով պնդում է, որ այդ մարդիկ Ջաւանշիր Աֆշարի տոհմից են, եւ համարւում են Արցախի եւ Շուշիի պատմական տէրերը, ովքեր ցանկանում են Արցախ վերադառնալ եւ հաստատւել այնտեղ:

Հրապարակւած տեսանիւթերում մի շարք աֆղաններ, որոնք կարծես, թէ միայն պարսկերէն են խօսում, կիսածացք դէմքով կանգնել են տեսախցիկի առջեւ եւ յայտնում են, որ իրենք Աֆղանստանում ապրող ղըզլբաշ թուրքեր են եւ ցանկանում են Բաքւից ստանալ կրթաթոշակ իրենց մայրենի լեզուն՝ թուրքերէնը սովորելու համար:

Սոցիալական ցանցերում իրանցի օգտատէրերից շատերի կարծիքով՝ փաստ է, որ կարծես Ալիեւին չի յաջողւում իր հսկողութեան տակ գտնւող վիլայեթներում բնակիչներին համոզել տեղափոխւել Արցախ՝ բնակութիւն հաստատելու համար: Այդ պատճառով էլ նա ստիպւած դիմել է իր թաթարամոնղոլական ցեղ-եղբայրների օգնութեանը:

Նոյն կապակցութեամբ Կովկասի հարցերով փորձագէտ Էհսան Մովահեդեանն իր հրապարակած «tweet»-ում գրել է. «Կարելի է ենթադրել, որ Բաքւի կողմից իրականացւող պատմական կեղծիքների նպատակն Իրանի եւ պարսկերէնի համար սպառնալիքի նոր կենտրոն ստեղծելը եւ Իրանի դէմ տրամադրւած այլ ցեղախմբերի կողքին Աֆղանստանում ու Ղարաբաղում մեր անվտանգութիւնը վտանգող նոր վոհմակների ստեղծումն է:

Զգօնութիւն է պէտք, որպէսզի հնարաւոր լինի թոյլ չտալ սաղմնաւորւեն Էրդողան-Ալիֆ չարաբաստիկ երազանքի իրականացումը` Աֆղանստանի տարբեր շրջանները եւս պանթուրքիստական երազանքներով համընթաց կազմակերպութիւններին միացնելու եւ Իրանի դէմ տրամադրելու ծրագրերը»:

Փորձագէտի «tweet»-ը ձգւելով դարձել է ռաշթու, որտեղ նա շարունակելով միտքը յաւելել է. «Նրա՞նք են Ղարաբաղի եւ Շուշիի պատմական տէրերը: Այս ֆէյքերի նպատակը Իրանի եւ պարսկախօս ժողովուրդների դէմ սպառնալիքի նոր կենտրոն ստեղծելն է: Աֆղանստանում եւ Ղարաբաղում անվտանգութեան դէմ նոր համալիր ստեղծելը նոյնպէս։ Իսկ Աֆղանստանի տարբեր շրջանները թուրքական աշխարհ կոչելն ու դրանց թուրքալեզու պետութիւնների կազմ հրաւիրելը հէնց այն հակաիրանական ծրագիրն է, որի արդիւնքը նոր խռովութիւնների առիթն է, ինչի ուղղութեամբ պէտք է առաջինը լուրջ վերաբերմունք դրսեւորի Իրանը»:

Օգտատէրերից մէկը պատասխան գրառում հրապարակելով նշել է, որ առաջին իսկ հայեացքից նրանք արտաքինով նման են Միջին Ասիական ցեղախմբերին ու թուրքերի նախապապերին, եթէ հայրենիք են ման գալիս, հասցէն նրանց տանելու է այն կողմ:

Մէկ այլ օգտատէր կէս կատակ կէս լուրջ յիշեցրել է, որ այս թշւառները եթէ պէտք լինի պատրաստ կը լինեն իրենց հնդկացու տեղ դնել, միայն թէ դրանով հնարաւոր լինի լքել Աֆղանստանը:

Related Articles

Back to top button