Հայաստան - Արցախ
Լոնդոնում ակցիա է կազմակերպւել՝ ի պաշտպանութիւն պաշարւած Արցախի

Օգոստոսի 20-ին, Լոնդոնում ակցիա է տեղի ունեցել՝ ի պաշտպանութիւն շրջափակմւած Արցախի։
Յիշեցնենք՝ Արցախը 252 օր է՝ շրջափակւած է։
Շրջափակման եւ կենսական ենթակառուցւածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը եւ եկամտի աղբիւրը կորցրել է նախնական հաշւարկներով շուրջ 17,000 մարդ։ Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետութեան տնտեսութեանը հասցւել է շուրջ 475 մլն. ԱՄՆ դոլարի վնաս։
Արցախի բոլոր բուժհաստատութիւններում պլանային վիրահատութիւնների դադարեցման պատճառով մօտ 1,815 քաղաքացի զրկւած է վիրահատւելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարաւորութիւնից։
«24News.am»