Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յանուն բոլոր-բոլոր երեխաների, դիմում ենք բոլորին, դո՛ւք էք մեր ձայնը, կանխէ՛ք այս ցեղասպանութիւնը

Օգոստոսի 19-ին Մարիան մեզ մօտ էր. շատ մտահոգւած իր սպասւող երկւորեակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պէտք է իմանայ, թէ ինչ է այստեղ կատարւում, մարդիկ պէտք է գիտակցեն, որ սա ցեղասպանութիւն է, իրական ցեղասպանութիւն:

Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը:

«Ասաց՝ ուզում եմ խօսել, ուզում եմ դիմել յայտնի, լսելի մարդկանց, որ խօսեն, իմ փոխարէն խօսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպէսզի վերջը դնենք այս դաժանութեան…
Վերցրի հեռախօսս ու նկարեցի:
Մտածում էի, թէ ինչպէս եւ երբ հրապարակեմ:
Այսօր (օգոստոսի 20-ի) առաւօտեան իմացանք, որ Մարիան տեղափոխւել է հիւանդանոց եւ լոյս աշխարհ բերել իր չքնաղ զոյգ դուստրերին:
Շնորհաւորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկութիւն ունենան:
Եւ յանուն բոլոր-բոլոր երեխաների, դիմում ենք բոլորին, դո՛ւք էք մեր ձայնը, կանխէ՛ք այս ցեղասպանութիւնը»,- նշւած է գրառման մէջ:

Related Articles

Back to top button