Վլադիմիր Մարտիրոսեան. «Նա բացառապէս ադրբեջանական շահերի, նարատիւների, օրակարգերի հայկական իրականութիւն ներբեռնողն ու դրանց հետ ադապտացնողն է»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Վլադիմիր Մարտիրոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ արձագանգելով Նիկոլ Փաշինեանի երէկւայ ասուլիսին.
«Շուրջ երկու ժամ է բոլոր հարցերին անկախ պատասխանի երկարութիւնից եւ բառակոյտից նստւածքում տալիս է փաստացի մէկ պատասխան «Ինձանից ոչինչ կախւած չէ»:
Էս մարդը հէնց հիմա բոլոր իր օպոնենտներից ու ընդդիմախօսներից աւելի լաւ է հիմնաւորում իր ադրբեջանական քաղաքականութեան «հայկական» լաբբիստ լինելու կարգավիճակը: Իրենից ոչինչ կախւած չէ, նոյնիսկ ՀՀ-ի խախտւած տարածքային ամբողջականութեան վերականգնումը որեւէ կերպ կախւած չէ: Նա բացառապէս ադրբեջանական շահերի, նարատիւների, օրակարգերի հայկական իրականութիւն ներբեռնողն ու դրանց հետ ադապտացնողն է: Սա է իր գործառոյթը, դրանից դուրս նա որեւէ այլ գործառոյթ չունէր, չունի եւ չի ունենալու:
P.S. Յիրաւի կեցցէ հեծանիւը, միակ բանը, որ կախւած է իրենից»,- գրել է նա:
Քաղաքագէտն իր երկրոդ գրառման մէջ անդրադարձել է Ռուսաստանի հետ յարաբերութիւնների մասին Փաշինեանի յայտարարութիւններին եւ դրանց հետեւած մեկնաբանութիւններին. «Մինչ ասուլիսից յետոյ Փաշինեանին տեղափոխում եւ տեղաւորում էք Ռուսաստանի կուզէք գրկում, կուզէք թեւի տակ, կուզէք անառակ որդու վերադարձի կարգավիճակի մէջ, խնդրում եմ հաշւի առէք, որ մօտ քսան օր յետոյ Մակրոնի այցին զուգահեռ հնարաւոր է անէք ուղիղ հակառակը:
Կրկին եւ կրկին: Փաշինեանը երբեք եւ որեւէ պարագայում ռուսամէտ կամ արեւմտամէտ չի եղել, որովհետեւ դա գոնէ, թէ պահանջում է որոշակի քաղաքական եւ գիտելիքահէն արժեհամակարգի ու քաղաքակրթական սկզբունքների բագաժ, որոնցով նա հաստատապէս օժտւած չէ: Էդպիսի բագաժից զուրկ իշխանութեան հասածները ունեն միայն մէկ եւ աներկբայ չակերտաւոր աստւածաշունչ՝ իշխանութեան պահպանում ամէն գնով:
Դա ենթադրում է որոշակի ժամանակահատւածում յանուն սեփական «աստւածաշնչի» խաղալ «մետութիւն», իսկ, եթէ խաղը չեն գնում ապա առաջարկել հակաքաղաքականութիւն, որ գնեն: Փաշինեանի հակառուսականութիւնը ոչ թէ արեւմուտքի պահանջ է, այլ Փաշինեանն ինքն է հակառուսականութեան ծառայութիւն առաջարկում արեւմուտքին յանուն անձնական իշխանութեան դիւիդենտի: Այդ արեւմուտքը չի ստիպում պաշտօնական Երեւանին լինել հակառուսական, այլ Փաշինեանն է ընդունում պատւէրներ լինել այդպիսին ժամանակ առ ժամանակ:
Դեռ նոր պատւէր չկայ, կարելի է վերադառնալ օրգանական վիճակի մինչ հակառուսական խաղալու նոր պատւէրի իջեցումը»,- գրել է նա: