ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «BRICS-ը տնտեսութեան ոլորտում զգալիօրէն գերազանցում է G7-ին»

«ԱԼԻՔ» – BRICS-ը տնտեսութեան ոլորտում զգալիօրէն գերազանցում է G7-ին: Այս մասին ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Ռիօ դէ Ժանէյրոյում BRICS գագաթնաժողովի գլխաւոր լիագումար նիստում յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որին նա մասնակցում է տեսակապի միջոցով։

ՌԴ նախագահը նշել է, որ BRICS երկրները կազմում են Երկրի ցամաքային տարածքի մէկ երրորդը, մոլորակի բնակչութեան գրեթէ կէսը եւ համաշխարհային տնտեսութեան 40%-ը: Արժոյթի միջազգային հիմնադրամի տւեալներով՝ միաւորման համախառն ՀՆԱ-ն գնողունակութեան համարժէքութեամբ հասնում է 77 տրիլիոն դոլարի։

«Ի դէպ, BRICS-ը այս ցուցանիշով զգալիօրէն գերազանցում է որոշ այլ միաւորումների, այդ թւում՝ «Եօթի խմբին»: Այնտեղ 57 տրիլիոն դոլար է»,- նշել է Պուտինը։

Նշենք, որ BRICS գագաթնաժողովը Ռիօ դէ Ժանէյրոյում տեղի է ունենում յուլիսի 6-7-ին: Բրազիլիայում գտնւող ռուսական պատւիրակութիւնը գլխաւորում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը: Յունիսի 25-ին Ռուսաստանի նախագահի օգնական Իւրի Ուշակովը յայտարարել է, որ Պուտինը չի մասնակցի Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովին:

Նա բացատրել է, որ որոշումը կապւած է Միջազգային քրէական դատարանի (ICC) պահանջների համատեքստում առաջացած դժւարութիւնների հետ։ Բրազիլիայի կառավարութիւնը չի կարողացել յստակ դիրքորոշում ցոյց տալ, որը թոյլ կը տար Պուտինին մասնակցել այդ հանդիպմանը։

Related Articles

Back to top button