ՄԻԵԴ. Բաքւում պահւող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացւել
Միջազգային իրաւական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենեակից յայտնում են.
«Ադրբեջանում պահւող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ յարուցւած քրէական գործերով դատաքննութեան մեկնարկի առնչութեամբ Միջազգային իրաւական հարցերով ներկայացուցչի գրասենեակը յիշեցման կարգով յայտնում է, որ դեռեւս 2022 եւ 2024 թւականներին Հայաստանի Հանրապետութեան կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրւող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց արդար դատաքննութեան, ազատութեան եւ անձնական անձեռնմխելիութեան իրաւունքների պաշտպանութեանն ուղղւած երկու միջպետական գանգատ է ներկայացւել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան։ Այս մասին տեղեկացրել է Yerevan.today-ը:
ՄԻՀՆ գրասենեակը յետեւում է նաեւ այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարութիւններին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանւած ընթացակարգի եւ ժամկէտների Եւրոպական դատարան կը ներկայացւեն անհրաժեշտ լրացուցիչ ապացոյցներ եւ պահանջներ»։