Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալեքսէյ Անպիլոգով. «Հայաստանը մնում է ռուսական շահերի գօտում զուտ ձեւականօրէն»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Ալեքսէյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրոյցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցին Մոսկւա, որն այնտեղ մասնակցում է Եւրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

«Սա Հայաստանի ղեկավարութեան կողմից մանեւրելու շարունակութիւնն է, քանի որ օբիեկտիւօրէն Երեւանը բախւել է նրան, որ Վաշինգտոնը հեռու է, իսկ Բրիւսէլը չի դիտարկում Հայաստանին այլ կերպ, քան որպէս ռեսուրս՝ Ռուսաստանի դէմ հակազդման քաղաքականութեան գործում։ Աւելին՝ Եւրոպայում արդէն խօսակցութիւններ են սկսւել այն մասին, որ լաւ կը լինի երկրորդային պատժամիջոցները կիրառել Կիրգիզստանի եւ Հայաստանի նման երկրների վրայ, որոնք ապահովում են Ռուսաստանի համար տեխնոլոգիական պատուհան՝ փաստացի հանդէս գալով որպէս գօտիներ, որոնց միջոցով իրականացւում են Ռուսաստանի պետական տարբեր տեխնոլոգիական գնումների փոխանցումներ։ Եւ այդ պատճառով արժէ, պատժել նման խուսափողներին»,- ասել է Անպիլոգովը։

Փորձագէտի խօսքով՝ Հայաստանը մնում է ռուսական շահերի գօտում զուտ ֆորմալ առումով։

Related Articles

Back to top button