Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարեանները ձերբակալւել են

News.am-ի տեղեկութիւններով ձերբակալւել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ու նրա աւագ որդին՝ Սեդրակ Քոչարեանը։ Հակակոռուպցիոն կոմիտէից հաստատեցին այս լուրը։

Աղբիւրը նաեւ նշել է, որ այսօր առաւօտեան 07:00-ի սահմաններում իրաւապահները ներխուժել են ԱԺ պատգամաւոր Լեւոն Քոչարեանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարեանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտէ:

Բացի այդ, վաղ առաւօտեան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերութեան երեւանեան գրասենեակը: Հակակոռուպցիոն կոմիտէի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ քրէական վարոյթի շրջանակում քննչական եւ վարութային գործողութիւններ են իրականացւում «Օրանժ ֆիթնես» ակումբում եւ «Փլէյ սիթի» զւարճանքի կենտրոնում, տնօրէնների բնակարաններում։ Այս ընկերութիւններում Քոչարեան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Աղբիւրի համաձայն Նիկոլ Փաշինեանը երէկ՝ օգոստոսի 24-ին իրաւապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանին։

Related Articles

Back to top button