Հայաստան - Արցախ

Դեբեդ եւ Աղստեւ գետի վարանման հետեւանքով. Բնական աղէտ՝ Լուռու եւ Տաւուշի մարզերում

«ԱԼԻՔ» – Միջերկրական ծովի շրջաններից ակտիւ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանաւորւած մայիսի 24-26-ին Հայաստանի ողջ տարածքում դիտւել են ինտենսիւ անձրեւներ, որոնց առաւելագոյն քանակը գրանցւել է մայիսի 25-ի երեկոյեան ժամերին եւ մայիսի 25-ի լոյս 26-ի գիշերը։ Յատկապէս ինտենսիւ տեղումներ են դիտւել Լոռի-Տաւուշ հատւածում 40-55 մմ., որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։ Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ յայտնում են ՀՀ շրջակայ միջավայրի նախարարութիւնից:

Շարունակաբար դիտւած ինտենսիւ տեղումներով պայմանաւորւած Դեբեդ եւ Աղստեւ գետերի աւազաններում դիտւել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, որի հետեւանքով հեղեղւել են շրջակայ ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատւածների։ Դիտակէտերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցւել են մայիսի 26-ի առաւօտեան։

Հեղեղը լուրջ վնասներ է հասցրել Լոռու եւ Տաւուշի մի շարք բնակավայրերին: Մայիսի 26-ի երեկոյեան տւեալներով՝ աղէտի գօտում կայ 3 զոհ: Լոռու եւ Տաւուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանւել է 190 մարդ, փրկւել՝ 75-ը․ մասնաւորապէս՝ 223 Լոռու մարզում եւ 42 Տաւուշում:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակւում են:

Related Articles

Back to top button