Վարդան Ոսկանեան. «Արագ փոփոխւող իրավիճակում «Զանգեզուրեան միջանցք»-ը կարող է դառնալ «կեանքի ճանապարհ» Բաքւի բռնապետութեան համար»

«ԱԼԻՔ» – «Չնայած պաշտօնական Մոսկւան առայժմ բաւական զուսպ հռետորաբանութիւն է դրսեւորում Բաքւի բարբարոսական վարչախմբի ակնյայտ հակառուսական հիստերիայի նկատմամբ, սակայն պարզ էր, որ այն ինչ շատ մեծ սրութեամբ ասւում է արհեստածին Ադրբեջանի հասցէին «ոչ պաշտօնական» քարոզչական մակարդակում չի կարող համաձայնեցւած չլինել Կրեմլի հետ»: Այս մասին սոցցանցերի իր հարթակներում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
Ըստ նրա՝ տիպաբանօրէն այժմ գրեթէ նոյնանման իրավիճակ է Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում, երբ որ պաշտօնապէս ԻՅՊԿ-ի հետ աֆիլացւած իրանական տելեգրամեան ալիքները, իսկ յաճախ նաեւ այլ ԶԼՄ-ներ Բաքւի բարբարոսական վարչախմբին քննադատում են ամենակոշտ հռետորաբանութեամբ։
«Այս ամէնը եւս մէկ յստակ ցուցիչ է, որ չնայած Ռուսաստանի եւ Իրանի կողմից պաշտօնական հաւասարակշռւածութեանը Մոսկւա-Բաքու եւ Թեհրան-Բաքու յարաբերութիւններն իրենց հակամարտային ներուժով նման են ծխացող կրակի, որը կարող է թէժանալ եւ հրդեհի վերածւել ցանկացած պահի։
Ընդ որում, Բաքւի բարբարոսական վարչախումբը չի կարող չգիտակցել, որ եթէ Մոսկւայի եւ Թեհրանի միջեւ այս հարցում տեղի ունենայ համակարգում, ապա Հայաստանին շրջափակման շարունակման վախեցնող արհեստածին Ադրբեջանին ինքը կարող յայտնւել լրջագոյն շրջափակման մէջ։
Հետեւաբար, չափազանց արագ փոփոխւող իրավիճակում, այսպէս կոչւած, «Զանգեզուրեան միջանցք»-ը կարող է դառնալ ոչ թէ դէպի Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրներ էրդողանական վարչախմբի ծաւալապաշտութեան գործիքակազմի կարեւորագոյն բաղադրիչ, այլ «կեանքի ճանապարհ» Բաքւի բռնապետութեան համար»,- գրել է նա։