Հայաստան - ԱրցախՔաղաքական

Gallup-ի նոր սոցհարցումը

Ի՞նչ պատկեր կը լինէր, եթէ ընտրութիւնները կայանային յաջորդ կիրակի

Եթէ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ տեղի ունենային յաջորդ կիրակի, քաղաքական դաշտում արձանագրւելու էր ձայների հետեւեալ պատկերը։

Ըստ Gallup-ի մայիսի 19-ից 21-ն անցկացւած հեռախօսային սոցհարցման արդիւնքների՝ ընտրողների նախապատւութիւնները բաշխւել են հետեւեալ կերպ.

 

Քաղաքական ուժերի վարկանիշը

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) – 28,8 %

«Ուժեղ Հայաստան» – 14,9 %

«Հայաստան» դաշինք – 12,1 %

Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւն (ԲՀԿ) – 8,7 %

«Միասնութեան թեւեր» – 5,8 %

 

Հարցման արդիւնքներով՝ մնացած քաղաքական ուժերը չեն յաղթահարում անցողիկ շեմը.

«Դեմոկրատիա, օրէնք, կարգապահութիւն» կուսակցութիւնն ստացել է 3,4 %,

«Լուսաւոր Հայաստանը»՝ 2,9 %,

«Հայաստանի շնորհապետական կուսակցութիւնը»՝ 2,8 %,

իսկ «Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցութիւնը»՝ 2,7 %։

Աւելի ցածր ցուցանիշեր են գրանցել միւս քաղաքական միաւորները (Տես յաջորդիւ ներկայացւած գրառմանը):

 

Անորոշութիւն եւ քւէարկութեան տրամադրւածութիւն

Հետազօտութիւնը ցոյց է տալիս նաեւ ընտրազանգւածի մի հատւածի անորոշութիւնը․

Հարցւածների 8,6 %-ը հրաժարւել է պատասխանել հարցին։

3,4 %-ը դժւարացել է պատասխանել։

0,9 %-ը նշել է, որ խզցզելու է քւէաթերթիկը։

 

Հարկ է նշել, որ հեռախօսային հարցումներին մասնակցել է 1102 քաղաքացի։

Այս տւեալներն արձանագրում են հանրային տրամադրութիւնները հարցման անցկացման պահին եւ ցոյց են տալիս քաղաքական ուժերի հանդէպ ընտրողների ներկայիս վերաբերմունքը։

Related Articles

Back to top button