ԻրանՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտօնեան Գրոսսիի հետ քննարկել է Իրանի հարցը

Արեւամտեան ԶԼՄ-ների համաձայն՝ Ռուսաստանի բարձրաստիճան դիաւանագէտը խորհրդակցութիւններ է անցկացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան (ԱԷՄԳ) գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսիի հետ՝ Իրանի շուրջ զարգացումների վերաբերեալ։

«Թասնիմ» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Վիեննայում գործող միջազգային կազմակերպութիւններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլիանովը կիրակի երեկոյեան յայտարարել է, որ հանդիպում է ունեցել ԱԷՄԳ գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսիի հետ։

Ուլիանովը «X» սոցիալական ցանցում գրել է. «Ես հանդիպում եմ ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսիի հետ։ Մենք քննարկել ենք գործակալութեան օրակարգում գտնւող մի շարք հարցեր, այդ թւում՝ Իրանը, Ուկրաինան եւ Փարիզում նախատեսւող միջուկային էներգիայի առաջիկայ համաժողովը»։

Նա հանդիպման մանրամասների վերաբերեալ լրացուցիչ տեղեկութիւններ չի հրապարակել:

 

Related Articles

Back to top button