
Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ Բաղային «X» հարթակում քննադատել է արեւմտեան որոշ լրատւամիջոցների հրապարակումները, որոնցում նշւում էր, թէ Իրանում խաղաղ հաւաքները բռնութեան վերածւելու հետեւանքով զոհւել է շուրջ 30 հազար մարդ։ Բաղային այդ թիւը որակել է «հիտլերեան ոճի մեծ սուտ»՝ յաւելելով. «գուցէ եւ սա զոհերի այն թիւն է, որը հէնց իրենք էին ծրագրել իրականացնել Իրանի քաղաքների փողոցներում»։
Բաղային ընդգծել է, որ «նրանք պարտւել են, եւ այժմ փորձում են թւեր ներկայացնելով մեդիաներում սուտը որպէս իրականութիւն հրամցնել:
Նշենք, որ պաշտօնական Թեհրանն մերժում է նշւած կեղծ տեղեկատւութիւնները, դրանք վերագրելով տեղեկատւական պատերազմի տեսակներին։



