«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ԻՍՆԱ-ին տւած հարցազրոյցի ընթացքում ասել է. «Ճշմարիտ խոստում գործողութիւնից յետոյ որոշ շահամոլներ փորձել են ճգնաժամ ստեղծել երկրի տնտեսական կարգավիճակում»:
Նա նշել է. «Վերջին չորս տասնամեակների ընթացքում մեր երկիրը ենթարկւել է միջազգային տարբեր պատժամիջոցների, եւ նման պայմաններում մենք կարողացել ենք ապաւինելով մեր ներքին ուժերին շրջանցել եւ յաղթահարել պատժամիջոցները»:
Արա Շահվերդեանը յայտարարել է. «Արդիւնքը հետեւեալն էր, որ ըստ յեղափոխութեան Գերագոյն առաջնորդի մենք գրեթէ վերելք ենք արձանագրել եւ լաւ քայլեր են ձեռնարկւել տարբեր ոլորտներում, յատկապէս ենթակառուցւածքների, պաշտպանութեան եւ տնտեսութեան հատւածներում: 13-րդ կառավարութիւնը եւս ջանքեր է իգործ դրել գնաճը զսպելու ուղղութեամբ, եւ այդ ջանքերի արդիւնքները մենք կը տեսնենք միջնաժամկէտ հեռանկարում»։
Պատգամաւորը մատնանշեց, որ Իսրայէլի դէմ «Ճշմարիտ խոստում» գործողութեան ժամանակ որոշ շահամոլներ ձգտում էին ճգնաժամ ստեղծել երկրի տնտեսական իրավիճակում, սակայն դա նրանց չի յաջողւել։ Նրանք տեսան երկրի ռազմական եւ պաշտպանական հզօրութիւնը, կառավարութիւնը եւս «Ճշմարիտ խոստում» գործողութիւնից յետոյ վերահսկեց շուկան, որի արդիւնքում նւազեց արտարժոյթի գինը եւ շարունակեց իրականացնել ենթակառուցւածքների ոլորտում իր ծրագրերը եւ բարելաւել տնտեսական իրավիճակը։ Անկասկած միջնաժամկէտ հեռանկարում մենք ականատեսն ենք լինելու այդ քայլերի ազդեցութեանը։ Ի վերջոյ, համակարգն ու իշխանութիւնը յաջողեցին լաւագոյնս տնօրինել այս իրավիճակը»։