ՄիջազգայինՔաղաքական

Սլովակիայի վարչապետ. «Ուկրաինան սեւ խոռոչ է, որում անհետանում են միլիարդաւոր եւրոներ, ռացիոնալ տնտեսական մտածողութիւն եւ ԵՄ-ի կայուն ապագան»

«ԱԼԻՔ» –  «Ուկրաինան սեւ խոռոչ է, որում անհետանում են միլիարդաւոր եւրոներ, ռացիոնալ տնտեսական մտածողութիւն եւ Եւրամիութեան կայուն ապագան»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

X-ի իր էջում տեղադրւած տեսանիւթում նա կրկին արտայայտել է իր դէմ լինելը ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական կարիքների համար միջոցներ տրամադրելուն։

«Եթէ դուք ԵՄ առաջնորդների հանդիպումներում ասում էք, որ չէք ցանկանում միջոցներ տրամադրել զէնքի համար, ապա դառնում էք վատ մարդ, քանի որ կայ ընկալում, որ զէնքի համար միջոցներ տրամադրելու պարտաւորութիւն կայ»,- ասել է Ֆիցոն։

Նրա խօսքով՝ ԵՄ-ն ճգնաժամ է ապրում։

Related Articles

Back to top button