Իշխանութիւնը վախ ունի, որ ցուցակը կը գլխաւորի Կարէն Կարապետեանը

Եթէ մի քանի օր առաջ իշխանական շրջանակներից հորթի հրճւանքով երկրորդելով իրենց շէֆին՝ ոգեւորւած տարածում էին, թէ Սամուէլ Կարապետեանը չի կարող Հայաստանում լուրջ քաղաքական յայտ ներկայացնել, շատ-շատ՝ աւագանու անդամի համար պայքարի, քանի որ ունի երկքաղաքացիութիւն եւ անգամ մի քանի երկրի քաղաքացիութիւն՝ Հայաստանից բացի, ինչն օրէնքով խոչընդոտ է հանդիսանում բարձր պաշտօններ զբաղեցնելու համար, ապա մի քանի օր է՝ նոյն կենտրոններից անհանգստութիւն է նկատւում։
Աղմուկ եւ վայնասուն են բարձրացրել, սեւ քարոզչութիւն են անում յատկապէս նախկին վարչապետ Կարէն Կարապետեանի դէմ, չնայած Կարապետեանը մէկ յայտարարութիւնից բացի՝ յօգուտ Սամուէլ Կարապետեանի, ուրիշ քայլ չի արել։
Պատճառն այն է, որ նրանք ամէնից շատ վախ ունեն, որ Սամուէլ Կարապետեանի կողմից նոր ստեղծւող ուժի վարչապետի թեկնածուն կը լինի Կարէն Կարապետեանը։
Ասում են՝ Կարապետեանն այս առումով անխոցելի է, օրէնքի պահանջները նա կատարել է՝ 6 ամիս ռեզիդենտ լինելու ցենզը պահպանելով եւ պարտաճանաչ կերպով Ռուսաստանից Հայաստան է գալիս, որ ապահովի մշտական բնակութեան պահանջը, որը պարտադիր է պատգամաւորի, վարչապետի թեկնածուի համար։
Այսինքն՝ վերջին 4 տարիների ընթացքում մարդը պէտք է տարւայ մէջ 6 ամիս՝ առնւազն 180 օր բնակւած լինի Հայաստանում։
Կարապետեանի թեկնածութիւնն անխոցելի է նաեւ նրա վարկանիշի եւ թալանի թեմաների հետ առնչութիւն չունենալու իմաստով։
«Հրապարակ»