Անդրանիկ Թեւանեան. «Քննարկում են «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ օրինակ, «Նախիջեւանի միջանցք» ձեւակերպումը ինչի՞ չեն քննարկում»

«ԱԼԻՔ» – «Քանի կար իշխանութիւնններն ասում էին՝ ճանապարհի արտապատւիրակումը լաւ է, բայց յետոյ ՔՊ-ից ինչ-որ ձայներ լսւեցին, որ մենք գնահատում ենք որ դա ինքնիշխանութեան կորուստ է եւ չենք համաձայնում ամերիկեան այդ նախագծին»։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը։
«Բայց մեծ հաշւով իրենք համաձայնել են եւ ձեւակերպում են որ դրանից Հայաստանը կարող է շահել։ Բայց բացարձակապէս դա կապ չունի «խաղաղութեան խաչմերուկ» կոչւածի հետ։ Երկրորդը, դա թուրք-ադրբեջանական թուրանական միջանցք է, որին, ի դէպ, համաձայնութիւնը Նիկոլ Փաշինեանը տւեց հէնց Թուրքիայում, յայտարարեց, որ ինքը կողմ է։ Նա դրան չհամաձայնել չէր կարող, որովհետեւ պարտաւորութիւնների տակ է Նիկոլ Փաշինեանը, իր անձի անվտանգութեան խնդիրն է լուծում։ Ինքը անվտանգութիւնը տեսնում է իշխանութեան պահպանման միջոցով, իշխանութեան պահպանումը տեսնում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ արեւմուտքի օգնութեամբ։ Այս առումով ինքը մտածում է որ եթէ իշխանութիւնը կորցնի ու ճիշտ է մտածում, ապա կընկնի Սահակաշւիլու օրը։ Իսկ եթէ չպահեց իշխանութիւնը, լաւագոյն դէպքում կարող է յայտնւել Տիխանովսկայայի կարգավիճակում։ Բայց ինքը տեսնում է, որ դրա հնարաւորութիւնները քիչ են, դրա համար կառչած է աթոռից։
Իսկ եթէ դրա գինը լինելու է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան կորուստը, տարածքային կորուստը եւ այլն, ինքը դրա խնդիրը չունի, ասում է՝ չլինի Հայաստանի Հանրապետութիւն, ես չեմ դատւի, որովհետեւ դատարանը որոշումը կայացւում է պետութեան անունից»,- ասել է նա:
Թեւանեանը յիշեցրել է, որ իշխանութիւնները դեռեւս 2022–ից ասում էին, որ կարող ենք յանձնել Արցախը, բայց փոխարէնը չենք զիջի մեր ինքնիշխանութիւնը, չենք տայ միջանցք, որը պահանջում են ռուսները:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ միջանցք ձեւակերպումը չկար Սիւնիքի հետ կապւած, բայց իրենք ասում էին, որ դա միջանցք է, դա ռուսներն են ուզում վերահսկել, մենք դա թոյլ չենք տայ, եւ ահա դրա համար պատրաստ ենք նոյնիսկ զոհաբերել Արցախը եւ արցախցիներին։ Այդպէս էլ արեցին, հակադրում էին 3 միլիոն հայութիւնը 120 հազար արցախահայութեանը։ 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում յանձնեցին Արցախը Ադրբեջանին այն ձեւակերպմամբ, որ «զատօ» միջանցքը պահում են, փրկում են Սիւնիքը։
Հիմա եկել, իրենց յաճախորդներով, քարոզչամեքենաներով ասում են՝ վայ ինչ լաւ է այդ միջին միջանցքը եղել է, բայց շատ կարեւոր է, որ դա ամերիկացիներն են։ Բայց մենք դրա համա՞ր չէինք հաւաքւել։
Դուք դա արել էք ձեր դրսի տէրերի պարտադրանքով, որպէսզի ռուսական գործօնը այնտեղից դուրս գայ, իսկ թէ արցախցիների հետ ինչ կը լինէր, դա Արեւմուտքին, Թուրքիային ու առաւել եւս Ադրբեջանին ընդհանրապէս չէր հետաքրքրում։ Հիմա նոյն այդ շրջանակները ասում են, որ այս ճանապարհը պէտք է բացւի եւ դա բացարձակապէս կապ չունի խաչմերուկի հետ։ Դա միջանցք է դառնում, եւ Ալիեւն ասում է՝ ես որեւէ փոխադարձութեան հարց չունեմ լուծելու։
Հիմա տեսէք, քննարկում են, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ օրինակ, «Նախիջեւանի միջանցք» ձեւակերպումը ինչի՞ չեն քննարկում։ Բա եթէ ադրբեջանական բեռները պէտք է գան, գնան, բա ինչի՞ չեն քննարկում հայկական բեռների տեղափոխութեան հարցը Նախիջանով։
Իսկ ո՞վ պէտք է լինի այդ միջնորդ երաշխաւորը, ո՞վ պէտք է անվտանգութիւն ապահովի։ Այսինքն, ըստ էութեան, խօսւում է այն մասին, որ Հայաստանը դառնայ «պրոխոդնոյ դւոռ թուրք-ադրբեջանական երկրների համար եւ թուրանական միջանցք ծառայի ամբողջ Հայաստանը»,- նշել է նա:
Անդրադառնալով հայաստանեան ներքաղաքական զարգացումներին, Անդրանիկ Թեւանեանը կարծքի է յայտնել, որ Ամենավատն այն, է, որ հիմնականում Նիկոլ Փաշինեանն է օրակարգ թելադրում, պէտք է այնպէս անել, որպէսզի ընդդիմադիր հատւածն ինքը օրակարգը պարտադրի։
«Եթէ մենք հակառակ օրակարգերը պարտադրենք, հաստատ աւելի արդիւնաւէտ կը լինի պայքարը։ Օրինակ, երբ ինքը խօսում է եկեղեցու մասին, կամ եկեղեցականների գօտկատեղից ներքեւ հարւածներ է տալիս, սկսում ուսումնասիրել, դրան պէտք է հակադրել հարցարդումով՝ իսկ ո՞ւմ հաշւին է ապրում քո ընկերուհին։ Հիմա ինքը սկսել է պատասխանել, ասում է՝ մենք իրար հետ չենք ամուսնացել, որովհետեւ 90-ականներից կարող էին մեզանից խլել ինչ–որ բաներ։ Նախ, 90-ականներին ինքը նիւթական առումով համարեայ բոմժի կարգավիճակ ունէր, իրանից բան չէին խլի, երկրորդը 90-ականների իշխանութեան՝ առաջին նախագահի շրջապատի հետ ինքը ամենասերտ կապերն ունէր, յետոյ արդէն դարձաւ քննադատ։ Այդ տարիներին յայտնի հայ օլիգարխները, ըստ օդում կախւած լուրերի, ֆինանսաւորում էին իշխանութեան X շրջանակի ցուցումով եւ դրա շրջանակներում էր, որ ինքը կենտրոնում հսկայական գրասենեակային տարածք ունէր, բնակարանի տէր դարձաւ։
Երկրորդը, իրեն պէտք է ասել՝ լաւ, եթէ դու վախեցել ես, թէ իբր քո ունեցւածքը կը տանեն, դրա համար թղթով չես ամուսնացել, բայց եթէ դու Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ ես, պէտք է եկեղեցով ամուսնանայիր։ Այդ դէպքում հաստատ գոյքային խնդիր չէր առաջանալու, եթէ ձեր յետեւից ընկնէին։ Կամ Նիկոլ Փաշինեանի յետեւից ինչու պէտք է ընկնէին, եթէ ինքը շատ նորմալ, պարտաճանաչ յաճախորդութիւն էր անում բոլոր իշխանութիւնների օրօք»,– ասել է նա՝ նկատելով, որ Փաշինեանը պէտք է հիմա բացատրի, թէ պետական բիւջէի միջոցները ի՞նչ կարգավիճակով է մսխում Աննա Յակոբեանը։