Պենտագոնի ղեկավարի յոխորտանքը. «ԱՄՆ-ը թոյլ չի տայ Ռուսաստանին ու ՀԱՄԱՍ-ին յաղթել»
ԱՄՆ-ն թոյլ չի տայ Ռուսաստանին յաղթել Ուկրաինայի դէմ պատերազմում, ՀԱՄԱՍ-ին` Իսրայէլի դէմ պատերազմում եւ կը շարունակի օգնել երկուսին էլ: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ընդգծելով, որ Միացեալ Նահանգներն աշխարհի «ամենահզօր» երկիրն է, իսկ ամերիկեան բանակը աշխարհում «ամենաուժեղն» է։
«Մենք նաեւ թոյլ չենք տայ, որ մեր թշնամիները մեզ պառակտեն կամ թուլացնեն»,- ասել է նա։
Պենտագոնի ղեկավարը յաւելել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի է կատարել իր պարտաւորութիւնները դաշնակիցների հանդէպ եւ օգնութիւն ուղարկել թէ՛ Իսրայէլին, թէ՛ Ուկրաինային միաժամանակ։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի դէմ Ռուսաստանի կողմից հրահրւած պատերազմը «մարտահրաւէր է ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»։
«Մենք չենք կարող մեզ թոյլ տալ մի կողմի վրայ կանգնած մնալ»,- ասել է նա:
Օսթինը յայտնել է, որ ԱՄՆ-ն 50%-ով աւելացրել է զինամթերքի արտադրութեան ֆինանսաւորումը Ուկրաինայում ամերիկեան արկերի սպառման բարձր տեմպերի պատճառով։ Նա յաւելել է, որ Ջօ Բայդէնի վարչակազմի օրօք ԱՄՆ-ում հրետանային զինամթերքի արտադրութիւնը քառապատկւել է։
Tert.am