ՄիջազգայինՔաղաքական

WP. «Թրամփն Իսրայէլին թոյլ է տւել օգտագործել ամերիկեան զէնք՝ խախտելով մարդասիրական իրաւունքը»

«ԱԼԻՔ» – Թրամփի վարչակազմը չեղեալ է յայտարարել Բայդէնի ժամանակաշրջանի կանոնակարգը, որն արգելում է դաշնակիցներին օգտագործել ԱՄՆ-ի արտադրութեան զէնքեր՝ խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքը: Սա կարող է վնասել Միացեալ Նահանգների հեղինակութիւնն ամբողջ աշխարհում, գրում է The Washington Post-ը։

Հրատարակութիւնը փետրւարի 21-ին ստացել է ԱՄՆ Ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մայք Ուոլցի ստորագրած հրամանը՝ չեղեալ համարելով Ազգային անվտանգութեան յուշագիրը (NSM-20): ԱՄՆ մի քանի ներկայ եւ նախկին պաշտօնեաներ նոյնպէս հաստատել են որոշումը՝ անանուն մնալու պայմանով։

Անցեալ տարի Բայդէնի կողմից ստորագրւած համաձայնագիրը պահանջում է, որ ԱՄՆ-ից զէնք ստացող բոլոր երկրները գրաւոր պարտաւորութիւն ստորագրեն, որ այն չեն օգտագործի խաղաղ բնակչութեան վրայ յարձակւելու կամ մարդասիրական օգնութիւնը սահմանափակելու համար։ Նման պայմաններ արդէն կային, բայց գրաւոր պարտաւորութեան հայեցակարգը նոր էր, ինչպէս նաեւ յուշագրի հրահանգը, որ Պետդեպարտամենտն այդ հարցի վերաբերեալ զեկուցում է Կոնգրեսին:

Բայդէնը համաձայնել է ստորագրել յուշագիրը՝ առաջադէմ դեմոկրատների ճնշման ներքոյ, որոնք ձգտում էին սահմանափակել ԱՄՆ ռազմական օգնութիւնն Իսրայէլին։ Նրանք պնդում էին, որ օգնութիւնն օգտագործւում է Գազայի հատւածում խաղաղ բնակիչներին վնասելու համար։

Յուշագրից ամիսներ անց հրապարակւած Պետդեպարտամենտի զեկոյցը չի եզրակացրել, որ Իսրայէլն իրականում չարաշահում է ամերիկեան անվտանգութեան աջակցութիւնը: Սա զայրացրել է առաջադէմ օրէնսդիրներին, ովքեր կանգնած են NSM-20-ի յետեւում:

Սենատոր Քրիս Վան Գոլէնը, ով ներկայացրեց յուշագրի օրինագիծը, ասաց, որ թէեւ NSM-20-ը կարող էր չի իրականացւել, ինչպէս ենթադրում էին դրա ջատագովները, այն ճնշում է Իսրայէլին, որպէսզի թոյլատրի լրացուցիչ օգնութիւն տրամադրել Գազա պատերազմի առանցքային կէտերում:

The Washington Post-ը յիշեցրել է, որ NSM-20-ի չեղարկումը Թրամփի վարչակազմի կողմից առաջին քայլը չէ, որը նպատակաուղղւած է սահմանափակումներ մտցնելու քաղաքականութեանը, որոնք ուղղւած են մարդու իրաւունքների պաշտպանութեանը:

Թրամփն իր առաջին ժամկէտի ընթացքում սահմանեց սովորական սպառազինութիւնների փոխանցման քաղաքականութիւն, որը գերակայում էր տնտեսական նկատառումներին, քան քաղաքացիական շահերին:

Յունւարին իր պաշտօնին վերադառնալուց մի քանի օր անց Պենտագոնը սկսեց Բայդէնի վարչակազմի օրօք ստեղծւած գերատեսչութեան ապամոնտաժման գործընթացը, որպէսզի օգնի խաղաղ բնակչութեանը մարտական ​​գործողութիւնների ժամանակ:

Հաղորդում է news.am-ը:

Related Articles

Back to top button