Գաղափարական

Մեկնարկում է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը

«ԱԼԻՔ» – Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի հրաւէրով, այսօր՝ փետրւարի 26-ից Հայաստանում իր աշխատանքներն է սկսում ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։

Վերջինս ՀՅԴ բարձրագոյն ժողովն է, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառոյցի բոլոր շրջանների եւ միաւորների ներկայացուցիչները։

Ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատւածում կուսակցութեան գործունէութիւնը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկայ գործունէութեան համար ռազմավարական նշանակութեան ուղենիշները եւ ընտրում է կուսակցութեան բարձրագոյն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բիւրօ։

Ժողովի քննարկման առանցքային հարցերը, ի թիւս այլնի, վերաբերելու են Հայաստանի անվտանգային միջավայրին, ներքին ու արտաքին մարտահրաւէրներին, համահայկական նշանակութիւն ունեցող հարցերին, հայութեան առջեւ թէ՛ հայրենիքում, թէ՛ սփիւռքում ծառացած հիմնախնդիրներին եւ արցախահայութեան հիմնարար իրաւունքների պաշտպանութեանն ու իրացմանը։

Related Articles

Back to top button