
«ԱԼԻՔ» – «Ղոդս» ստորաբաժանումների շտաբի հասարակայնութեան հետ կապերի բաժնի համաձայն. «Անվտանգութեան նահատակներ» գործողութիւնների արդիւնքում երէկ՝ երեքշաբթի փետրւարի 25-ին, Չաբահար քաղաքում «Ջէյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբաւորման սպանւածների թիւը հասել է 2-ի։
Աղբիւրի համաձայն սպանւածներն Իրանի քաղաքացիներ չեն:
Անդրադառնալով ահաբեկչական խմբաւորման միւս 6-ի ձերբակալութեանը՝ Սիստան եւ Բալուչիստանի փոխնահանգապետն նշել է, որ իրավիճակը Չաբահար քաղաքում գտնւում է անվտանգութեան ուժերի լիակատար վերահսկողութեան ներքոյ, եւ յաւելել. «Այս գործողութեանը մասնակցել են նաեւ յատուկ ծառայութիւնների վարչութեան եւ «Շահիդ Ֆոլադի»-ի շտաբի ուժերը: Իսկ գործողութիւնն իրականացւել է հաղորդակցութեան խիստ լուռ պայմաններում»։
Բարձրաստիճան պաշտօնեայի հաւաստմամբ ահաբեկչական խմբաւորումը մտադիր էր գործողութիւններ իրականացնել տարւայ վերջին օրերին եւ սաստկացնել անապահովութիւնը, սակայն նրանց ծրագիրը խափանւել է անվտանգային եւ իրաւապահ ուժերի կողմից: