Իշխան Սաղաթէլեան. «Մենք երեք տարի ենք ուշացել. ուժերը չի բաւարարել, չենք կարողացել, հիմա եկել, հասել ենք այս օրւան»
Շուրջ 3 տասնեակ քաղաքական ուժեր ՀՅԴ գրասենեակում մասնակցել են խորհրդակցութեանը, ծաւալուն քննարկում է եղել ստեղծւած իրավիճակից դւրս գալու ճանապարհային քարտէզի շուրջ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին Հանրապետութեան հրապարակում լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը:
«Առնւազն երկու հարցում եղել է շատ յստակ փոխըմբռնում. Մէկը, որ պէտք է ստեղծւի մէկ համակարգող մարմին՝ Ազգային խորհուրդ, կոմիտէ, որը համակարգի ամբողջ աշխատանքները, մնացածն արդէն հանրահաւաքում կասեմ»,-ասաց նա՝ չցանկանալով մանրամասներ նշել:
Հարցին՝ ընդդիմութեան առաջնորդը հիմա Անդրանիկ Թեւանեա՞նն է, պատգամաւորը պատասխանեց. «Մենք այստեղ չենք հաւաքւել ընդդիմութեան առաջնորդ ընտրելու, հաւաքւել ենք այստեղ ստեղծւած իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտէզ գտնելու: Կան որոշակի քայլեր, գործողութիւններ, որ համաձայնեցւած են, հանրահաւաքին կը հնչեցւեն»:
Հարցին, թէ արդեօ՞ք չեն ուշացել, նա ասաց. «Մենք երեք տարի ենք ուշացել: Եթե այն, ինչ արել ենք, արած չլինէինք, վաղուց Արցախը տրւած կը լիներ: Ուժերը չի բաւարարել, չենք կարողացել, հիմա եկել, հասել ենք այս օրւան»: