Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Ռուստամեան. «Հատւածական սահմանազատումը Ադրբեջանի յօրինածն է»

Այն դիւանագիտութիւնը, արտաքին քաղաքականութիւնը, որն իրականցւում է այսօր պաշտպանո՞ւմ է ՀՀ շահերը, թէ՞ ոչ։ Հատւածական սահմանազատումն Ադրբեջանի յօրինածն է։ Ադրբեջանի Հանրապետութիւնն իրեն հռչակել է Դեմոկրատական Ադրբեջանի իրաւայաջորդ, որի տարածքը 114 հազար քկմ էր։ Հհ ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նիստին յայտարարել է ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը: Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի ընդունում Ալմա Աթայի հռչակագիրը եւ դրա մասին խօսում է միայն այն դէպքում, երբ մեզնից ինչ-որ բան պէտք է ստանայ։

«Ինքնիշխան իրաւազօրութեան տակ գտնւող տարածքներ են դրանք։ Եւ ուստի այդ տարածքները, որոնք ինքնիշխան իրաւազօրութեան տակ են գտնւում, դրանց յանձնումը, սահմանների ճշտումը, հակասում է սահմանների մասին մեր օրէնքին, Սահմանադրութեանը եւ անհրաժեշտութիւն է, որ գնաք, ժողովրդին հարցնէք»,- ասել է նա ու ընդգծել, որ միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային բաւարարել հնարաւոր չէ։

«Նրանք հայկական ինքնութեան, հայկական գործօնի վերացումն են ուզում»,- ասել է Ռուստամեանը։

 

Arfd.am

Related Articles

Back to top button