ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Մաջիդ Թախթ Ռաւանչի. «Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք միջազգային սահմանների անձեռնմխելիութեան վերաբերեալ»

«ԱԼԻՔ» – Իրանը մեծ ցանկութիւն ունի ամրապնդելու յարաբերութիւնները բոլոր հարեւանների հետ եւ սկզբունքային դիրքորոշում՝ միջազգային սահմանների անձեռնմխելիութեան վերաբերեալ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է քաղաքական հարցերով ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախթ Ռաւանչին:

«Հէնց նոր հեռախօսազանգ ստացայ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանեանից: Ես վերահաստատել եմ մեր մեծ ցանկութիւնը՝ ամրապնդել յարաբերութիւնները մեր բոլոր հարեւանների հետ։ Ես նաեւ արտայայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիութեան վերաբերեալ։ Ես սիրով ընդունեցի Երեւան այցելելու նրա հրաւէրը»,- գրել է ԱԳՆ տեղակալը:

Related Articles

Back to top button