ԻրանՀայաստան - Արցախ

Երեւանում ԵԱՏՄ-Իրան միջոցառումների շարք կանցկացւի

«ԱԼԻՔ» – Եւրասիական 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում Երեւանում կանցկացւի միջոցառումների շարք՝ Եւրասիական տնտեսական միութեան երկրների եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական իշխանութիւնների եւ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Հաղորդում են հայաստանեան լրատւամիւոցները՝ ԵԱՏՄ մամուլի ծառայութեանը յղումով:

ԵԱՏՄ-Իրան բիզնես-երկխօսութեան պանելային քննարկումը կը լինի հիմնական թեմատիկ նստաշրջանը, որի ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենայ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցութեան ամրապնդման եւ հետագայ զարգացման շուրջ, ներառեալ արդիւնաբերական համագործակցութեան, ագրոարդիւնաբերական ոլորտում համագործակցութեան, առեւտրի եւ ներդրումների խթանման, ֆինանսական, տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցւածքների զարգացման հարցերը:

Գործնական առումով ԵԱՏՄ-Իրան բիզնես-երկխօսութեան ծրագիրը լրացնում են չորս ոլորտի կլոր սեղանները՝ ֆորումին մասնակցող այդ ուղղութիւններով զբաղւող ընկերութիւնների համար։ Նաեւ ֆորումի շրջանակում ԵԱՏՄ երկրների եւ Իրանի ձեռներէցների համար մշակւում է առերես եւ առցանց B2B հանդիպումների ծառայութեան միջոցով գործընկերային յարաբերութիւններ հաստատելու հնարաւորութիւնը։

Related Articles

Back to top button