Մեր հայրենիքը նման է հալւող մոմի
Հայ ժողովրդի, վերնախաւի եւ լրագրողների անելիքները

ԻՍԱԿ ԻՒՆԱՆԷՍԵԱՆ
Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ես ձեզ հետ խօսում եմ որպէս սփիւռքահայ, ով Հայաստանի հարցերը դիտարկում է դրսից, որպէս Իրանում ապրող հայ, ով ամենասերտ յուզական եւ զգայական կապն ունի Հայաստանի հետ, ինչպէս նաեւ ինձ վրայ դրւած պարտականութեան պատճառով (ես ամէն օր ներգրաււած եմ տարածաշրջանի եւ յատկապէս Հայաստանի քաղաքական հարցերում)։
Մինչեւ Իսրայէլի եւ Միացեալ Նահանգների կողմից Իրանի դէմ պարտադրւած 12-օրեայ պատերազմը, մենք միշտ յոյս ունէինք, որ Բաքւի կողմից մեր երկրի եւ Սիւնիքի մարզի վրայ հնարաւոր յարձակման դէպքում Իրանը ուժային միջամտութիւն կը ցուցաբերի եւ կը կանխի այն։ Սակայն Իրանի շուրջ տեղի ունեցած պատերազմական իրադարձութիւնները եւ հայ պաշտօնեաների վերջին յայտարարութիւնները Բաքւի բոլոր պայմանները ընդունելու մասին ստիպեցին այս յոյսը մարել եւ վախենալ այն փոխարինելու համար։ Որովհետեւ, ինչպէս բազմիցս ասել եմ, եթէ Փաշինեանը հրաժարւի ամէն ինչից մի կտոր թղթի միջոցով, ի՞նչ կարող է անել Իրանը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր երկրում տիրող իրավիճակը շատ տխուր է։ Սակայն մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը դեռեւս անտարբեր է, իսկ քաղաքական վերնախաւը զբաղւած է անիմաստ քննարկումներով։ Դէպքեր, որոնք լաւագոյն նւէրն են այս դաւաճան պաշտօնեաներին՝ իրենց անաւարտ գործը աւարտի հասցնելու համար։
Փաշինեանի եւ նրա թիմի ապակառուցողական քաղաքականութեան հետեւանքների մասին շատ բան է ասւել, եւ ես դրանց վրայ կանգ չեմ առնի, միայն կը նշեմ, որ Բաքւի կողմից մինչ օրս խաղաղութեան համաձայնագիր չստորագրելու միակ պատճառը Բաքւի ռեժիմի վախն է հայկական գէնի զարթօնքից, եւ այդ պատճառով էլ նրանք Փաշինեանի միջոցով առճակատման են գնում Հայոց Առաքելական եկեղեցու, ազգայնական ուժերի դէմ եւ պահանջում են Հայաստանի սահմանադրութեան փոփոխութիւնը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Որպէս ազգ, մենք պարտաւոր ենք ոտքի կանգնել եւ խափանել մեր թշնամիների այս վաղեմի ցանկութիւնը, քանի որ մենք պարտականութիւն ունենք մեր հայրենիքի մոմը վառ պահել ապագայ սերունդների համար։
Նախեւառաջ, որպէս ազգ, մենք պէտք է ժամանակաւորապէս մոռանանք անցեալը, ժամանակաւորապէս, որովհետեւ, ես էլ իմ շատ հայրենակիցների պէս դժգոհ եմ նախորդ կառավարութիւնների թերութիւններից եւ անտեղի գործողութիւններից, բայց այսօր դրա ժամանակը չէ։
Որովհետեւ այսօր մեզ անհրաժեշտ է ազգային հաշտեցում։ Եւ այս ազգային հաշտեցումը հնարաւոր չի լինի, եթէ բոլոր կուսակցութիւնները, քաղաքական էլիտաները եւ նախկին նախագահները մի կողմ չդնեն իրենց բոլոր թշնամանքներն ու բարդոյթները եւ չյայտնւեն մէկ շրջանակում։
Բնականաբար, եթէ սա տեղի ունենայ, քաղաքական էլիտաները կարող են անել ամէն ինչ՝ այս դաւաճան կառավարութեանը հեռացնելու համար։
Բայց ո՞րն է սովորական մարդկանց, սփիւռքահայերի եւ հասարակութեան այլ շերտերի, եւ յատկապէս հայ լրագրողների պարտականութիւնը։
Որպէս սովորական մարդիկ եւ ազգ, մենք պէտք է նախ ժամանակաւորապէս մի կողմ թողնենք անձնական, ընտանեկան եւ սոցիալական թշնամանքները։
Երկրորդ՝ մի կողմ թողնենք եւրոպական ֆետիշը։ Այնտեղ մեզ ոչ ոք չի սպասում։ Մենք պէտք է դիմենք հայկական ֆետիշին։
Երրորդ՝ ինչպէս մեր յաւերժական հայկական խորհրդանիշ Արարատ լեռը, որը երբեք չի խոնարհւել փոթորիկների, ցրտի ու ձեան առջեւ եւ եղել է մեր երկրի բարոյական պաշտպանն, եկէք մենք էլ ոտքի կանգնենք եւ զօրավիգ լինենք ազգային արժէքներին, ինչպիսիք են հայոց լեզուն, մշակոյթը եւ եկեղեցին։
Բայց ո՞րն է հայ լրագրողների պարտականութիւնը։
Հայ լրագրողները պէտք է բոյկոտեն այս պաշտօնեաների բոլոր մամուլի ասուլիսները եւ կառավարութեան ու խորհրդարանի միջանցքներում այդ օրւայ հանդիպումների արդիւնքների մասին պաշտօնեաներին անիմաստ հարցեր տալու փոխարէն, որոնք միայն ծառայում են մամուլում նրանց դերի ընդգծմանը, անեն հետեւեալը.
1. օգտագործել իւրաքանչիւր հնարաւորութիւն՝ նրանց յիշեցնելու կառավարութեան 2021 թւականի նախընտրական խոստումների մասին,
2. օգտագործել իւրաքանչիւր հնարաւորութիւն՝ նրանց հարցնելու Բաքւում բանտարկւած հայ բանտարկեալների մասին,
3. օգտւել իւրաքանչիւր հնարաւորութիւն, եւ կրկին ու կրկին հարցնել այս պաշտօնեաներին. ո՞ւմ թոյլտւութեամբ եւ ի՞նչ օրէնքով էք Պրահայում ճանաչել հազարամեայ հայկական Արցախը որպէս Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս,
4. ո՞վ եւ ի՞նչ օրէնքով է ձեզ թոյլ տւել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը նւիրաբերել Բաքւին,
5. ո՞վ եւ ի՞նչ օրէնք թոյլ տւեց ձեզ հրաժարւել հայկական ինքնիշխան տարածքի 250 քառակուսի կիլոմետրից,
6. ո՞վ թոյլ տւեց ձեզ առանց հանրաքւէի զիջել Տաւուշի մարզի տարածքները,
7. ինչո՞ւ չէք հրապարակում խաղաղութեան պայմանագրի այն 17 կէտերը, որոնց վերաբերեալ, ինչպէս պնդում էք, համաձայնութիւն է ձեռք բերւել,
8. օգտագործել իւրաքանչիւր հնարաւորութիւն՝ անվտանգութեան եւ դատական մարմիններին յիշեցնելու համար, որ դուք ծառայում էք Հայաստանին եւ հայ ժողովրդին, այլ ոչ թէ այս քաղաքական ծաղրածուներին,
9. հրապարակել գործող պաշտօնեաների կոռուպցիայի վերաբերեալ փաստաթղթերը եւ ուղարկէք նրանց դատարաններ,
10. օգտագործել իւրաքանչիւր հնարաւորութիւն՝ հայ դիւանագէտներին եւ դեսպաններին հարցնելու, թէ ի՞նչ են անում տարբեր երկրներում։
Վերջապէս, այս գործողութիւններով իշխանութիւններին դրէք դժւարին իրավիճակում, որպէսզի նրանք ստիպւած լինեն արձագանքել։