Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը Ստեփանակերտում շարունակում է քանդել հասարակական նշանակութեան շինութիւններ

«ԱԼԻՔ» – Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է եւս 2.5 հեկտար բնակելի շէնքեր՝ քաղաքի նախկինում քանդւած պատմական 6 թաղամասերի հարեւանութեամբ։ Այսպէս, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետութեան  մայրաքաղաքի կենտրոնում քանդւել է շուրջ 8.5 հա բնակելի տարածք։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնել է  Արցախի բռնազաւթւած տարածքներում մշակութային ժառանգութեան պահպանութեան պետական խորհրդի քարտուղար Սերգէյ Շահվերդեանը։

Նա յայտնել է, որ նախկինում գետնին էին  հաւասարւել համալսարանին յարակից 3.5 հա եւ «Եւրոպա» հիւրանոցին յարակից բնակելի 0.5 հա շէնքերը։

Հասարակական շինութիւնները քանդելու առաջին դէպքերը գրանցւել են գարնանը, այնուհետեւ Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շէնքը, Վետերանների միութեան շէնքը եւ Վերածննդի հրապարակում գտնւող Արմենիա հիւրանոցը։

Related Articles

Back to top button