Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արեշեւ. «Խաղաղութեան պայմանագրի ստորագրման ամբողջ պատկերը մնում է բանակցութիւնների քողի տակ»

«ԱԼԻՔ» – Alpha News-ի ուղիղ եթերում ռուս քաղաքագէտ, Ռազմավարական մշակոյթի հիմնադրամի փորձագէտ Անդրէյ Արեշեւը մեկնաբանել է Հայաստանի հասցէին հնչող պաշտօնական Բաքւի պահանջները՝ կապւած խաղաղութեան պայմանագրի ստորագրման հետ:

«Իսկապէս խօսակցութիւններ էին շրջանառւում, որոնցով ենթադրւում էր լրացնել տեղեկատւական տարածքը։ Բայց իրական իրավիճակն, ինձ թւում է, բախւել է պաշտօնական Բաքւի որոշ պահանջների, մասնաւորապէս, կապւած Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան վերաշարադրման հետ, եւ հնարաւոր է, որ կան մի շարք այլ պահանջներ, որոնք խոչընդոտում են բովանդակային փաստաթղթի ստորագրմանը։ Ինչ էլ որ ասեն Երեւանում կամ որեւէ այլ վայրում, մենք գիտենք, որ Բայդէնի հեռացող վարչակազմը շատ ակտիւ ճնշում էր գործադրում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու համար՝ նախագահական ընտրութիւններից առաջ միաւորներ վաստակելու անհրաժեշտութիւնից ելնելով։ Կային նամակներ Բայդէնից, եւ նոյնիսկ խորհրդական պարոն Կարպենտերը եկել էր ինչ-որ բանակցութիւնների, բայց կարելի է ենթադրել, որ նոյեմբերի 5-ից յետոյ իրավիճակը որոշ չափով փոխւել է, եւ դրսից այլեւս կարիք չկար կողմերի վրայ ինչ-որ բռնի ճնշում գործադրելու։

Միեւնոյն ժամանակ, Երեւանից որեւէ յստակութիւն մեծ հաշւով չկայ, եւ նոյնիսկ այն լուրերը, թէ Արարատ Միրզոյեանը հնարաւոր է մեկնի Բաքւում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին, ասեկոսեներ էին։ Ցաւօք, այժմ իրավիճակն այնպիսին է, որ դա կարող է յղի լինել ինչ-որ ռեցիդիւներով՝ քարոզչական, տեղեկատւական բնոյթի կամ Աստւած մի արասցէ, որ ինչ-որ սրացում լինի, այդ թւում՝ ուժային»,- նշել է փորձագէտը։

Քաղաքագէտի խօսքով՝ Բաքուն կարող է պահանջել արտայանձնել որոշ անձանց, որոնց Ադրբեջանը կը ցանկանար տեսնել իր մօտ:

«Ինձ թւում է, որ Բաքւի կողմից կարող են բաւականին շատ պայմաններ լինել, իսկ ես կաւելացնէի, օրինակ, որոշ անձանց արտայանձնումը, որոնց Ադրբեջանը կը ցանկանար տեսնել իր մօտ։ Եւ հարցեր, որոնք կապւած են հայկական բանակում որոշակի զինատեսակների ապառազմականացման կամ որոշ սահմանաչափերի կրճատման հետ, ինչպէս ցանկանում է Բաքուն։ Որպէս աւելի մարտավարական բնոյթի պահանջ կարող է լինել Հայաստանի հարաւային շրջաններում եւրոպական դիտորդական առաքելութեան հետ կապւած պայմանը, որին Բաքւում նոյնպէս տարբեր կերպ են արձագանգում, այնպէս որ հարցերը բաւական շատ են։

Եւ այն, ինչ հնչեցրել է պարոն Շաֆիեւը, որոշ չափով կարող է համապատասխանել իրականութեանը, բայց միեւնոյն ժամանակ հազիւ թէ արտայայտի այն պատկերի ամբողջութիւնը, որը մնում է բանակցութիւնների քողի տակ»,- ընդգծել է Արեշեւը։

Related Articles

Back to top button