ՄիջազգայինՔաղաքական
Սիրիայի ՊՆ-ը եւ քրդական խմբաւորումը միմեանց մեղադրում են հիւսիսային Սիրիայում յարձակում իրականացնելու համար

«ԱԼԻՔ» – Սիրիայի պաշտպանութեան նախարարութիւնը մեղադրել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին (SDF) հիւսիսային Սիրիայի ռազմական դիրքի վրայ հրթիռային յարձակում իրականացնելու մէջ, որի հետեւանքով վիրաւորւել են չորս զինւորական եւ երեք քաղաքացիական անձ։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպէս փոխանցում է Al Jazeera-ն, Սիրիայի պաշտպանութեան նախարարութիւնը նշել է, որ զինւորականները կարողացել են յետ մղել յարձակումը Մանբիջ քաղաքի գիւղական վայրերում։
«Բանակային ուժերը աշխատում են կրակի աղբիւրների դէմ, որոնք ուղղւած էին տեղակայման գծերի մօտ գտնւող քաղաքացիական գիւղերին»,- յայտարարել է նախարարութիւնը։
Իր հերթին SDF-ը պնդել է, որ արձագանքում է քաղաքացիական բնակավայրերի վրայ հրետանային յարձակմանը, որն իրականացւում է սիրիական ուժերի կողմից։